Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ամեն մարզում կհատկացվեն կոնկրետ վայրեր՝ բուժման համար». Տ․ Ավինյան

09:20, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ամեն մարզում կհատկացվեն կոնկրետ վայրեր՝ բուժման համար». Տ․ Ավինյան

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չի բացառել, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։

«Եթե տեսնենք՝ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է նա։

Պարետը նշել է, որ եթե ՀՀ-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ինչպես տեղի է ունեցել մի շարք զարգացած երկրներում, ապա ամեն մարզում կհատկացվեն կոնկրետ վայրեր. «Փակ սրահներ կլինեն օդափոխության համակարգերով, որտեղ կկարողանանք արագ տեղադրել մահճակալներ և մեծ քանակով մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել»,- նշել է նա:

Եթերի ընթացքում պաշտոնյան հայտնել է, որ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները, հնարավոր է՝ կարճ ժամանակ անց հանվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

10731 | 0
Facebook