Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել

19:15, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել: Այս մասին հայտնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը:

«Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:

Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն(թյան) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
     «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):

«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:

«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
     «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,- ասված է հաղորդագրությունում:

| | |
1895 | 0
Facebook
COMMENT.am