Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

«Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման՝ անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար». Արփինե Հովհաննիսյան

17:10, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
«Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման՝ անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք, ԱԺ-ը վաղը երկրորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում:

Բացի այդ, ԶԼՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ՝ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման և տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում`
     1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ դեպքերում է (ըստ մեր ուսումնասիրության՝ միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն՝ քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ, վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունն օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ: Գուցե չեք հասցրել ուսումնասիրել։
     Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։
     2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում:
     Խուճապի դեմ պայքարը ԶԼՄ-ների համար անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը «դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ»:

| | |
4790 | 4
Facebook
COMMENT.am