Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում ճգնաժամերը կառավարելու մասին:
Այս իրավիճակից հետևություններ անելու և ապագայում հնարավոր նմանատիպ մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, որը հնարավորություն կտա ճգնաժամերի արդյունավետ կառավարման ու չեզոքացման պայմաններում նվազագույնի հասցնել ենթադրյալ վնասները:
Սա նաև կարևոր պատուհան է՝ կոնսոլիդացվելու և միասնաբար հաղթահարելու այս գլոբալ մարտահրավերը:
Չափից դուրս կարևոր է այս պահին միասնականության և դժվարությունները համատեղ հաղթահարելու մթնոլորտի ձևավորումը:
Միաժամանակ կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում նոր որակ պետք է հաղորդվի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Պետք է արմատապես վերանայվի այս գերատեսչության գործառույթներն ու առաքելությունը, և այդ մարմնին անհրաժեշտ է դուրս հանել «Պաժառ հանգցնող» հիմնարկի ընկալումից՝ ստեղծելով լրջագույն ենթակառուցվածքներ՝ արտակարգ իրավիճակների չեոքացման և ճգնաժամերի կառավարման հնարավորություններվ:
Այս առումով շատ էական է այդ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դերն ու նշանակությունը:
Այս աղետը լավագույն ապացույցն էր այն իրողության, որ բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում ճգնաժամերը կառավարելու և այն հաղթահարելու մասին»: