Չնայած COVID-19 կորոնավիրուսի համավարակին, Աբխազիայում այսօր ընթանում են նախագահական կրկնակի ընտրությունները: Թեկնածուներն են ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան, նախկին էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան և ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան:
2019-ին ընտրություններում հաղթանակած Ռաուլ Հաջիմբան հրաժարվել է պայքարից զանգվածային բողոքի ակցիաներից հետո:
Բոլոր ընտրատեղամասերը հագեցված են բժշկական դիմակներով, ախտահանիչ նյութերով: