Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուրս ենք գրում մեր 2-րդ առողջացած պացիենտին». Արսեն Թորոսյան

21:05, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Դուրս ենք գրում մեր 2-րդ առողջացած պացիենտին». Արսեն Թորոսյան

Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև՝ արտակարգ դրության կանոնները»:

| | |
15275 | 1
Facebook