Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարգելի Պարետատուն, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել». Սամվել Մարտիրոսյան

21:10, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Հարգելի Պարետատուն, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի և հարգարժան Պարետատուն։ Առաջարկ ունեմ։ Հայտարարություններն անել արդեն ներառված պարզաբանումներով։ Որ հետո ներկա և նախկին պատգամավորները չպարզաբանեն իրար հետևից։
     Օրինակ՝ հայտարարվում է, որ փակվում են բարերը։ Օրինակ՝ ես լավ չեմ տեսնում բարի, սրճարանի և ռեստորանի միջև տարբերությունները։ Հատկապես, երբ սրճարանը բար է ունենում, կամ բարը՝ սրճարան։
     Ընդհանրապես, եթե ցենզուրա եք մտցնում, բարի եղեք դուք խուճապ չառաջացնել տարընթերցումներ առաջացնող հայտարարություններով»:

| | |
7521 | 0
Facebook
COMMENT.am