ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հանրային ռադիոյի եթերում անդրադարձել է ՀՀ-ում օրերս հայտարարված արտակարգ դրությանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին:
Պատգամավորը նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ճիշտ էր կառավարության կողմից:
«Ես արդեն սկսում եմ ավելի շատ մտածել ոչ թե կորոնավիրուսով վարակվածների մասին, այլ՝ նրանց, ովքեր հարկադրաբար տուն են ուղարկվել և աշխատավարձ չեն սանալու»,-ասել է պատգամավորը:
Կառավարությունը հայտարարել էր, որ ֆինանասական աջակցություն կցուցաբերվի հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիներին: Այս առնչությամբ Մարուքյանն ասել է. «Մինչև այդ օգնությունը հասնի մարդկանց, կարող է տևել շաբաթներ, էդ մարդիկ կոմունալներ, վարկեր ունեն վճարելու: Ես ԱՄՆ-ի օրինակն եմ բերում, որ յուրաքանչյուր քաղաքացու առձեռն տրվելու է 1000 ական դոլար: Սա ճիշտ մոտեցում է, և շատ երկրներ են գնում սրան»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Մարդիկ կոմունալներ, վարկեր ունեն վճարելու. կառավարության օգնությունը կարող է տևել շաբաթներ». Մարուքյան