Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

Համացանց

Տիգրան Ավինյանի կոչը՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին

19:40, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Տիգրան Ավինյանի կոչը՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ընդգծեմ, որ #Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»:

| | |
7279 | 0
Facebook