Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Իրադարձություններ

Քաղաքապետի խոսնակը՝ վարորդների օրվա «պլանի» մասին

15:15, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Քաղաքապետի խոսնակը՝ վարորդների օրվա «պլանի» մասին

Արտակարգ դրության պայմաններում երթուղայինների վարորդների օրվա «պլանի» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ մասնավոր մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել՝ նվազեցնելով տուրքերը։ «Քաղաքապետարանն ու կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում որոշակի այլ տուրքերի վերանայման հետ կապված ևս»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ անդրադարձավ վերջին օրերին հնչող հարցերից մեկին. «Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, այո՛, նաև մասնավոր տրանսպորտը»,- ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ այս օրերին 5 անգամ կրճատվել է մետրոպոլիտենից օգտվող քաղաքացիների թիվը` դառնալով օրական շուրջ 15 հազար ուղևոր:

| | |
2845 | 0
Facebook
COMMENT.am