Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապատեղեկատվություն է տարածվում Լեռնապատում բնակիչների ելումուտը սահմանափակելու մասին». Լոռու մարզպետ

14:20, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Ապատեղեկատվություն է տարածվում Լեռնապատում բնակիչների ելումուտը սահմանափակելու մասին». Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Հարգելի լոռեցիներ, արտակարգ դրության պայմաններում հորդորում եմ շարունակել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին: Սա հատկապես այս փուլում հնարավորինս ամբողջական տեղեկատվության ստացման լավագույն աղբյուրն է:

Բոլոր նրանց, ովքեր փորձում են ոչ հավաստի, խեղաթյուրված կամ սխալ տեղեկատվություն պարունակող փոստեր տարածել, հիշեցնում եմ՝ արտակարգ դրության պայմաններում նման գործելաոճը պատժելի է:

Այս փուլում ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածվում կապված Լեռնապատ համայնքում բնակիչների ելումուտը սահմանափակելու ու այլնի հետ: Վստահեցնում եմ՝ իրավիճակը մեր կողմից խստորեն վերահսկվում է ողջ մարզի տարածքում: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է զգալ պատասխանատվության իր չափաբաժինն ու առաջ շարժվել ոչ թե վնասելով, այլև՝ միմյանց օգնելու, աջակցելու, ապրումակցելու ճանապարհով»:

| | |
2639 | 0
Facebook