Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Համացանց

ՄԻՊ-ի ուղերձը՝ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ

17:55, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
ՄԻՊ-ի ուղերձը՝ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը. «Արև մարդիկ պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ․ ուղերձ Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ.
     Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։

Պետությունը պետք է մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին»:

Показать
| | |
1687 | 0
Facebook
COMMENT.am