Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Համացանց

«Իրավապահներին կոչ ենք անում բացահայտել քրեական հանցագործին». հայտարարություն

12:45, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Իրավապահներին կոչ ենք անում բացահայտել քրեական հանցագործին». հայտարարություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է հրապարակել. «Հայտարարություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված սպառնալիքի մասին.

2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։ Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել Վ. Պուտինի մասին։

Հեռախոսազանգը որակելով որպես Արթուր Սաքունցի և կազմակերպության հասցեին ուղղված անմիջական սպառնալիք, կազմակերպությունը դիմել է իրավասու մարմիններին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու, +79102119294 հեռախոսահամարից զանգահարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու պահանջով։
     Այս միջադեպը վկայում է, որ որոշ մարդիկ խոսքի և արտահայտման ազատությունը հասկացել են որպես սեփական անզուսպ կրքերը արտահայտելու հնարավորություն և օգտվում են ինչ-ինչ հովանավորչությունից ու անպատիժ մնալու համոզմունք ունեն: ՀՀ իրավապահներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռք առնել և բացահայտել այս քրեական հանցագործին, իսկ վերջինիս ՀՀ քաղաքացի լինելու դեպքում, ջանքեր ներդնել նրան Հայաստան վերադարձնելու և հետագա քննության համար:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
     Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
     Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
     «ԽորանԱրդ» հասարակական կազմակերություն
     Հանրային լրագրության ակումբ
     Իրազեկ քաղաքացիների միավորում
     «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
     Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն:

Հայտարարությունը բաց է միացողների համար, գրեք levon@asparez.am հասցեով»:

| | |
3707 | 0
Facebook
COMMENT.am