Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար՝ Սյունիքում. բախվել են ՊՆ «Կամազ»-ն ու «07»-ը

11:50, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Ավտովթար՝ Սյունիքում. բախվել են ՊՆ «Կամազ»-ն ու «07»-ը

Այսօր՝ ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հ. Հ-ի վարած «Կամազ» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բ. Ա-ի վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան աշխատակիցները և իրավապահ մարմինները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը. եղել է ուժեղ մառախուղ, և «Կամազ»-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում, չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

9006 | 0
Facebook