Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Այ էտ ժամանակ եթե խուճապ սկսի, էլ դեմն առնել չի լինի»․ Դ․ Իոաննիսյան

18:10, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Այ էտ ժամանակ եթե խուճապ սկսի, էլ դեմն առնել չի լինի»․ Դ․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրաքննությունը և դրա խախտման վարչական պատասխանատվությունը չեն խանգարի կեղծ լուր տարածողներին: Առավելևս` այլ պետություններից գործողներին:

Բայց այն կխանգարի նորմալ լրատվամիջոցներին, որոնց մարդիկ վստահում են: Եվ երբ նորմալ լրատվամիջոցները դադարեն լինել տեղեկատվական այլընտրանքային աղբյուր, իշխանությունների նկատմամբ թերահավատ տրամադրված մարդիկ կսկսեն հավատալ ամեն տեսակ կեղծ լուրի ու բանբասանքի:

Այ էտ ժամանակ եթե խուճապ սկսի, էլ դեմն առնել չի լինի: Բայց գրաքննություն մտցնողները բանբասանքների մասին գեթ մի ուսումնասիրություն կարդացե՞լ են»:

| | |
7735 | 0
Facebook
COMMENT.am