Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն․ «Հրապարակ»

09:10, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը և նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որևէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչև հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
5104 | 1
Facebook