Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել․ «Հրապարակ»

09:05, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի և խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռևս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական և գոյատևման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի: Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։ «Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են: Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է: Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ դիտորդական առաքելությունների համար: Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման»,- նշեց մեր աղբյուրը:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
2173 | 0
Facebook