Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջին ընթերցմամբ ընդունվեց արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունների փաթեթը

22:45, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Առաջին ընթերցմամբ ընդունվեց արտակարգ դրությունը խախտողների համար պատիժ սահմանող փոփոխությունների փաթեթը

Այսօր ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, սակայն որոշ սահմանափակումների դեպքում օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետևանքներ։

5842 | 0
Facebook