Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանսիայի դեսպանը բազմիմաստ ակնարկ է անում». Հակոբ Բադալյան

01:05, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
«Ֆրանսիայի դեսպանը բազմիմաստ ակնարկ է անում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի դեսպանը, մեղմ ասած, բազմիմաստ մի ակնարկ ա անում Նորքի հիվանդանոցի մասին: Մեկնաբանության հարց ա՝ հեգնանք կա, թե ոչ ակնարկում: Ֆրանսիացիներին կոչ ա անում վերադառնալ Ֆրանսիա: Մեկնաբանության մեջ էլ օգտատերերից մեկին ասում ա՝ բայց կարող եք ընտրել նաև Նորքը: Կա՞ հեգնանք, թե՞ ոչ: Գնահատականի կամ վերաբերմունքի հարց ա, հատկապես, երբ մեկնաբանությունն ուղեկցել է Նորքի մի թշվառ ցուցանակով: Բայց, թեկուզ մեկնաբանության բաժնում, համենայն դեպս դեսպանը թույլ ա տալիս ձևակերպում, որն առնվազն միարժեք չէ իր տոնի ու ոճի մեջ և տալիս է տարբեր գնահատականի ու մեկնաբանության տեղիք:
     Էն, որ Նորքի ինֆեկցիոնն իր վիճակով համեմատելու չէ ֆրանսիական ենթակառուցվածքի, գիտենք բոլորս: Բայց դա մեր բոլորի գործն ա: Ֆրանսիայի դեսպանը պարտավոր ա, կարծում եմ, պարզաբանել իր հայտարարությունը պաշտոնապես և գուցե ներողություն խնդրել բազմիմաստ մեկնաբանության համար: Պատկերացնում եմ՝ ինչ էր կատարվելու, եթե տենց հայտարարություն օրինակ ՌԴ դեսպանը թույլ տար:
     Որևէ երկրի դիվանագետ իրավունք չունի որևէ ակնարկով անգամ հեգնել հայաստանյան որևէ ենթակառուցվածք:
     Հ.Գ. մեկնաբանությունը, կարծես թե, հեռացվել է, ինչը անկասկած, կլինի ողջախոհ որոշում: Բայց պարզաբանում, կարծում եմ, պետք է»:

7942 | 1
Facebook