Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

00:20, կիրակի, 22 մարտի, 2020 թ.
Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը կմեկնարկի սույն թվականի հունիսի 6-ին Երևանում։ Այն այս տարի կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։

Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել info@khachaturian-competition.com էլեկտրոնային հասցեով։

Կարող են դիմել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2020թ.) 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:

Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։

| | |
1250 | 0
Facebook