Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

35-ամյա բժիշկը 4-րդ հարկի պատուհանից ցած նետվելով ինքնասպան է եղել

11:50, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
35-ամյա բժիշկը 4-րդ հարկի պատուհանից ցած նետվելով ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, ով նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու միջոցով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

55915 | 0
Facebook