Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

11:45, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Կաննի կինոփառատոնը հետաձգվել է

Ֆրանսիայում տեղի չի ունենա 2020 թվականի մայիսի 12-23-ը ծրագրված Կաննի միջազգային կինոփառատոնը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով կինոփառատոնի կայքում տեղադրված հայտարարությանը։ «Առողջապահության ոլորտում առկա ճգնաժամի պատճառով և ի դեմս վատթարացող իրավիճակի, Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել նախատեսված ժամկետներում՝ մայիսի 12-ից մինչև 23-ը»,- նշվում է հայտարարության մեջ:

Կազմակերպիչները նշել են, որ քննարկում են հետագա գործողությունների մի քանի տարբերակներ: «Փառատոնի պարզ տեղափոխումը՝ հունիսի վերջին կամ հուլիսի սկիզբը»,- նշում են կազմակերպիչները։

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ վերջին տվյալների, կազմում է 10 995 մարդ, մահացել է 372 մարդ։

8697 | 0
Facebook