Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

11:10, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Մարտի 20-ն Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 29 տարեկան:
     Հ. Գալստյանը ծնունդով գյումրեցի էր: Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2007 թվականին ուսումն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում:
     Հրաչը 2016-ին մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվել է հակառակորդի դեմ, զոհվել հերոսի մահով:
     Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:
     Հ. Գալստյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Արիության մեդալներով:

7093 | 0
Facebook