Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ նավթի գները կիջնեն 5 դոլարով․ #Bloomberg

10:40, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Ըստ վերլուծաբանների կանխատեսումների՝ նավթի գները կիջնեն 5 դոլարով․ #Bloomberg

Նավթային թրեյդերները զգալով շուկայի անկումը՝ ՕՊԵԿ+ գործարքի խափանման և նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով, կարծիք են հայտնել, որ իրավիճակը կարող է վատթարանալ, և նավթի գները կնվազեն մինչև 20 դոլարով մեկ բարելի դիմաց կամ ավելի ցածր, գրում է Bloomberg-ը:

Այս կանխատեսումն արել են գործակալության կողմից հարցված 20 մասնագետներից 18-ը: WTI տեսակի նավթը, ըստ նրանց, վաճառվելու է ևս 3-5 դոլարով ավելի էժան: Ավելին, նման ցածր գինը կարող է մնալ մի քանի շաբաթ կամ մինչև տարեվերջ, նշել են գործակալության զրուցակիցները:
     Հնդկական նավթային և գազային Bharat Petroleum Corp ընկերության տնօրեն Ռամամուֆրի Ռամաչանդրանի խոսքով՝ մինչև ապրիլի կեսը նավթի գինը հեշտությամբ կընկնի 20 դոլարից: Եվ սա, չնայած այն բանի, որ այս տարի նավթն արդեն էժանացել է 60%-ով՝ հասնելով 2003 թվականի ցածր ցուցանիշին։
     Միևնույն ժամանակ, մի շարք թրեյդերներ նշել են, որ նավթի գինն այնքան կտրուկ է ընկել, որ որոշ մասնակիցներ սկսել են վառելիք գնել, որպեսզի հետագայում պահուստային ֆոնդ ստեղծեն: Այլ թրեյդերներ կարծում են, որ գները կշարունակեն իջնել այնպիսի մակարդակի, որի արդյունքում արտահանողները կդադարեն շահույթ ստանալ, ինչը նրանց կստիպի դադարեցնել արտահանումը: Որոշ թրեյդերներ կարծում են, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունահանման արժեքը կհասնի նվազագույնի:

8862 | 0
Facebook