Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Գևորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին․ «Ժողովուրդ»

08:30, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Գևորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որևէ ապացույցներից և հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի և Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները և այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին և ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»: Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
4151 | 0
Facebook
COMMENT.am