Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խորհրդային զուգարանի թուղթ՝ ամերիկյան շուկայում

01:00, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
Խորհրդային զուգարանի թուղթ՝ ամերիկյան շուկայում

Կորոնավիրուսով պայմանավորված` ամբողջ աշխարհում կա որոշ ապրանքների, այդ թվում՝ զուգարանի թղթի դեֆիցիտ: Այս հանգամանքն ուկրաինացի ձեռներեցին հուշել է վաճառքի հանել ԽՍՀՄ-ում նախորդ դարի 70-ականներին արտադրված զուգարանի թղթեր:

Ապրանքը ներկայացված է ամերիկյան «Etsy» վաճառքի օնլայն հարթակում: Մեկ զուգարանի թղթի արժեքը 18 դոլար է:

«Խորհրդային զուգարանի թուղթը կարող է դառնալ լավ դեկոր խանութի կամ ռեստորանի համար: Դուք կարող եք նաև այն նվիրել ձեր ընկերներին, որոնք ծնվել, ապրել են ԽՍՀՄ-ի տարիներին և դեռ հիշում են դեֆիցիտի ժամանակաշրջանը»,- ապրանքին կից նշել է ձեռներեցը:

Ընդհանուր առմամբ՝ վաճառքի է հանված 20 փաթեթ: Հարթակում ապրանքի հայտնվելուց անմիջապես հետո մի շարք անձինք ավելացրել են արդեն զուգարանի թուղթն իրենց առցանց գնումների զամբյուղում:

Սովետական զուգարանի թուղթ՝ ամերիկյան շուկայում
Սովետական զուգարանի թուղթ՝ ամերիկյան շուկայում
12302 | 0
Facebook