Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Հրայր ջան, հրաժարական տվեք, ասեք՝ հանրաքվեի 3 միլիարդը տալիս ենք վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին». Սարգսյան

00:40, ուրբաթ, 20 մարտի, 2020 թ.
«Հրայր ջան, հրաժարական տվեք, ասեք՝ հանրաքվեի 3 միլիարդը տալիս ենք վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին». Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի եթերում, անդրադառնալով այն փաստին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ իր աշխատավարձը նվիրաբերելու է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ֆոնդին, ասել է. «Շատ կուզենամ, որ Հրայր Թովմասյանն ինքն էլ գնահատի ներկայիս իրավիճակը: Ինքն ասում է՝ հրաժարվում եմ մեկ միլիոն դրամ աշխատավարձից: Էդ մի միլիոնը ոչ մի բան է, Հրայր ջան: Սահմանադրության հանրաքվեն 3 միլիարդ արժի: Արեք, դիմում գրեք, դուրս եկեք, ասեք՝ էդ 3 միլիարդը մենք տալիս ենք, մեզ չգնեցիք վաղաժամ թոշակով, մեզ չկարողացաք ստիպել, բայց քանի որ այսօր ՀՀ-ում վիճակն այսպիսին է, երկիրը պայքարում է այս վիրուսի դեմ, մենք ՍԴ 6 անդամներով հրաժարական ենք տալիս ու այդ 3 միլիարդը տալիս ենք վիրուսի դեմ պայքարող բժիշկների ֆոնդին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

| | |
7944 | 2
Facebook