Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամուլսարի պահապանները փոխում են դիրքերի պահպանության ռեժիմը

23:25, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Ամուլսարի պահապանները փոխում են դիրքերի պահպանության ռեժիմը

Ամուլսարի պահապանները հայտարարություն են տարածել. «Ամուլսարի դիրքերը գտնվում են Ջերմուկ քաղաք բարձրացող ճանապարհի եզրագծին։ Դիրքերում հաճախ կուտակվում են մարդիկ, մտահոգ ընկերներ, բարեկամներ, անցորդներ։ Այսինքն դիրքերն ինքնին կուտակման վայր են հանդիսանում, ինչը այս համաճարակի օրերին խիստ վտանգավոր է։ Մենք, դիրքապահներս կարող ենք վարակվել և դառնալ վարակի փոխանցող ողջ համայնքում։
     Ուստի հաշվի առնելով երկրում առկա արտակարգ դրությունը և վերջինիս պայմանները՝ մենք փոխում ենք դիրքերի պահպանության ռեժիմը և անցնում պասիվ հերթապահության։
     Դիրքերը լինելու են պարբերական հսկողության տակ և բնականաբար, ինչպես վերջին 2 տարվա ընթացքում, այնպես և հիմա, թույլ չի տրվելու ոչ մի շարժ լեռան վրա։
     Ցանկացած փորձ կանխվելու է մեր կողմից և արժանանալու է կոշտ արձագանքի։
     Ամուլսարում հանք չի բացվելու, մենք դա ապացուցել ենք մեր վճռականությամբ՝ վերջին գրեթե 2 տարիների ընթացքում անդադար հսկելով լեռը ու պաշտպանելով մեր հայրենի բնությունն օտարներից։

Առողջություն ենք ցանկանում մեր երկրում գտնվող բոլոր հիվանդներին, Կորոնավիրուսից մինչև հանքերի հետևանքով հիվանդացած մեր հայրենակիցներին»:

5027 | 0
Facebook