Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Էջմիածնում իրավիճակը, համեմատած սկզբի օրերի, ավելի հանգիստ է». քաղաքապետ

22:35, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
«Էջմիածնում իրավիճակը, համեմատած սկզբի օրերի, ավելի հանգիստ է». քաղաքապետ

«Էջմիածնում իրավիճակը, համեմատած սկզբի օրերի, ավելի հանգիստ է: Էջմիածինը մի փոքր մտահոգ է, բայց նաև հպարտ, կազմակերպված: Այն խուճապը, որն առաջին օրերին կար, այս պահին այդքան էլ չի նկատվում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքում կորոնավիրուսի միակ օջախը հայտնի նշանդրեքի դեպքն է, այլ օջախներ չեն հայտնաբերվել:

«Համաճարակաբանները կարողացան հստակ շղթան նույնականացնել և այսօր երբ մենք լսում ենք, որ դեպքերը ավելանում են, միևնույն է, դրանք դուրս չեն եկել այդ շրջանակից և դրանով էր պայմանավորված նաև երեկ քաղաքի անցակետերը բացելու որոշումը»,- նշեց Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Էջմիածնում իրավիճակը, համեմատած սկզբի օրերի, ավելի հանգիստ է». քաղաքապետ
| | |
2376 | 0
Facebook
COMMENT.am