Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Համացանց

«Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար». Արսեն Ջուլֆալակյան

22:15, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
«Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար». Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար:
     Վերջապես ընդունվեց կառավարության՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող Օլիմպիական չեմպիոնների և մրցանակակիրների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև աշխարհի չեմպիոնների (Օլիմպիական մարզաձևեր, շախմատ և սամբո) ցմահ պատվովճարների մասին որոշումը։

Ըստ այդմ՝

Օլիմպիական չեմպիոն՝ 200.000 դրամ (նախկինում 100.000 դրամ էր)

Օլիմպիական փոխչեմպիոն՝140.000 դրամ (նախկինում չկար)

Օլիմպիական բրոնզե մեդալակիր՝100.000 դրամ (նախկինում չկար)

Աշխարհի չեմպիոն՝100.000դր (նախկինում 55.000 դրամ էր)

Սա մեր անվանի մարզիկների՝ համաշխարհային սպորտում ունեցած հսկայական վաստակի գնահատական է»:

| | |
4411 | 0
Facebook