Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանն ու Ռումինիան են սահմանել ԶԼՄ-ների գրաքննություն, Ղազախստանը՝ ոչ

18:55, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Հայաստանն ու Ռումինիան են սահմանել ԶԼՄ-ների գրաքննություն, Ղազախստանը՝ ոչ

Վերջին օրերին քննարկումների թեմա դարձավ Կառավարության կողմից Արտակարգ դրություն սահմանելու հարցը։ Պատճառն այն է, որ փաստաթղթից այդպես էլ պարզ չէր, թե ինչն է սահմանափակվում և ինչը՝ թույլատրվում։ Ակնհայտ էր միայն մեկ բան, որ կոնկրետ սահմանափակումների են ենթարկվելու ԶԼՄ-ները, որոնց աշխատանքը գրաքննվելու է։
     Արտակարգ դրություն սահմանելու հաջորդ օրն արդեն, ոստիկանության աշխատակիցներն սկսեցին այցելել գրեթե բոլոր լրատվամիջոցներ (բացառությամբ մի քանիսի) և տուգանքի սպառնալիքներով ստիպել՝ հեռացնել կամ խմբագրել որոշ նյութեր։ Հատկանշական է, որ պահանջները վերաբերում էին ոչ միայն կորոնավիրուսին առնչվող նյութերին, ինչը մեծ իրարանցում առաջացրեց ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և քաղհասարակության շրջանում։
     Ասում են, այս ընթացքում, որոշ իրավապաշտպան-քաղհասարակության ներկայացուցիչներ ուսումնասիրել են աշխարհի բոլոր այն երկրների փորձը, որոնք ևս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար արտակարգ դրություն են սահմանել երկրում։ Ասում են նաև, որ արտակարգ դրություն սահմանած երկրներից միայն Ռումինիան և Հայաստանն են գրաքննություն սահմանել ԶԼՄ-ների նկատմամբ։ Համաձայն տեղեկությունների՝ ԱՄՆ-ը, Բուլղարիան, Չեխիան, Իտալիան և անգամ Ղազախստանը, զերծ են մնացել ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննության սահմանումից։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16441 | 3
Facebook