Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

18:35, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Բրազիլիայի իշխանությունները նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Կորկովադո լեռան գագաթին կանգնեցված Հիսուսի արձանը լուսավորել են կորոնավիրուսի հիվանդություն արձանագրած 166 երկրների պետական դրոշներով: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, 38-մետրանոց արձանը, որը նախորդ տարի այցելել էին մոտ 2 միլիոն զբոսաշրջիկ, փակվել է երեքշաբթի և չի վերաբացվի առնվազն մեկ շաբաթ: Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար: Ըստ վերջին տվյալների՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 291 դեպք:

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա
25831 | 0
Facebook