Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուբլին դարձել է աշխարհում ամենաանկայուն երկրորդ արժույթը․ #РБК

13:35, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Ռուբլին դարձել է աշխարհում ամենաանկայուն երկրորդ արժույթը․ #РБК

Ռուսական ռուբլին՝ կորոնավիրուսի պանդեմիայի և նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի գործարքի խափանման ֆոնին, բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ աշխարհում առավել անկայուն արժույթների վարկանիշում դոլարի նկատմամբ, հայտնում է Bloomberg-ը: Այս տպավորիչ անկայունությունը, որը հաշվարկված է եռամսյա օպցիոնների գներից, կազմում է 24.9%: Ռուբլու կուրսի անկայունությունը զիջում է միայն մեքսիկական պեսոյին, որը կազմում է 24,9%: Ռուսական արտաժույթը ժամանակի ընթացքում դառնում է ավելի անկայուն՝ համեմատած համաշխարհային այլ արտաժույթների հետ: Դեռևս 2019-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ, ռուբլին զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը՝ ամենաանկայուն արժույթների ցանկում:

11689 | 0
Facebook