Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Օրենք՝ ընկերոջ համար․ ԴԱՀԿ պետի նշանակման առեղծվածը․ «Ժողովուրդ»

08:35, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Օրենք՝ ընկերոջ համար․ ԴԱՀԿ պետի նշանակման առեղծվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել եւ հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: Այժմ կարող է զբաղեցնել այն անձը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Եվ արձանագրենք, որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում եւ միայն այս փոփոխության շնորհիվ կարողացավ դառնալ գլխավոր հարկադիր»:

| | |
4409 | 1
Facebook