Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկսում ենք «Հանրային դաս» նախաձեռնությունը». Արայիկ Հարությունյան

01:30, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
«Սկսում ենք «Հանրային դաս» նախաձեռնությունը». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը մարտի 19-ից սկսում են «Հանրային դաս» նախաձեռնությունը։

Մարտի 19-ին ժամը 08։30-ից Հանրայինի եթերում կսկսվի «Հանրային դասը» մաթեմատիկա, աշխարհագրություն և ֆիզիկա առարկաներից։ Հանրայինի եթերում դասընթացները կշարունակվեն 11։30-ին՝ Գծային հավասարումներ և դրանց լուծումը»:

10413 | 0
Facebook