Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը». վարչապետ

20:15, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը». վարչապետ

«Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Կառավարությունը փաթեթ է պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել. «Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ կառավարությունը խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը. «Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հայտնեց նաև, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով:

5239 | 1
Facebook