Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Հուսով եմ՝ սա ցինիկ չի հնչի. տնտեսական հեղափոխության ժամանակն, իրոք, եկել է». վարչապետ

19:55, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Հուսով եմ՝ սա ցինիկ չի հնչի. տնտեսական հեղափոխության ժամանակն, իրոք, եկել է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը:

Հարցին, թե կա՞ արդյոք վստահություն, որ բեռներն Իրանից և Վրաստանից նույն ռիթմով և ծավալով են գալիս, ինչ գալիս էին հունվարի սկզբին, վարչապետը պատասխանեց. «Ո՛չ, այդ վստահությունը չկա: Բայց կա երկու պատճառ. նախ, Իրանի հետ սահմանի հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, ինչ վերաբերում է Վերին Լարսին, այն փակ է եղանակային պատճառներով, իսկ Փոթիից և Բաթումիից եկող բեռները գալիս են բնականոն եղանակով»:

Հարցին, թե աշխարհում նավթի գների անկումը ՀՀ-ին ձեռնտո՞ւ է, թե՞ բացասաբար է անդրադառնալու մեր տնտեսության վրա, վարչապետը նշեց. «Շատ դժվար է ասել՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ: Եթե մենք նայենք համաշխարհային տնտեսությանը, ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է»:

Վարչապետի խոսքով՝ հունվարից հետո աշխարհը փոխվել է և փոխվել են հասարակության, պետությունների տնտեսական պահանջները. «Մեր Կառավարության դիրքորոշումը հետևյալն է. այս անորոշությունները մեզ համար բացելու են նոր հնարավորություններ: Հետևաբար, մենք այս ամենին պետք է նայենք ոչ թե որպես ողբերգություն (փառք աստծո, մենք կորոնավիրուսից ոչ մի զոհ չունենք, և հուսով եմ, որ չենք ունենա), այլ պետք է նայենք որպես հնարավորություն ՀՀ-ի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով դիրքերն աշխարհում ուժեղացնելու համար: Հույս ունեմ, սա ցինիկ չի հնչի. այն տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակն, իրոք, եկել է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հուսով եմ, սա ցինիկ չի հնչի. տնտեսական հեղափոխության ժամանակն, իրոք, եկել է». վարչապետ
| | |
2900 | 1
Facebook
COMMENT.am