Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Հարցազրույցներ

«Կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը». Նիկոլ Փաշինյան

19:15, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը». Նիկոլ Փաշինյան

«ՀՀ կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դեռևս հունվարի 30-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու նպատակով. «Դա նշանակում է, որ մենք պատկերացրել ենք և գնահատել ենք, որ մենք որոշակի վտանգներ կրող ենք, որովհետև մենք ապրում ենք գլոբալ աշխարհում և վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, պարզ էր, որ Չինաստանում տեղի ունեցող պրոցեսներն ինչ-որ մի պահի հասնելու են Հայաստան։ Մենք հույս ունեինք լավ զարգացումների և պատրաստվում էինք վատագույնին»,- նշեց ՀՀ վարչապետը:

| | |
2377 | 0
Facebook
COMMENT.am