Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը ցանկանում է յուրաքանչյուր քաղաքացու 1000 դոլարի կտրոն տալ․ #Reuters

15:45, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
Թրամփը ցանկանում է յուրաքանչյուր քաղաքացու 1000 դոլարի կտրոն տալ․ #Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինն առաջարկել են քաղաքացիներին մինչև 1000 դոլար արժողության կտրոններ բաժանել: Դրանով Թրամփի վարչակազմը ցանկանում է արագ կերպով միլիարդավոր դոլարներ ներդնել երկրի տնտեսության մեջ, որպեսզի աջակցի տնտեսությանը՝ կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ, գրում է Reuters-ը:

Համաձայն գործակալության տվյալների՝ ԱՄՆ-ը նման քայլի գնացել է 2008-ին, երբ տնտեսությունն անկում էր ապրում:

Տնտեսագետները եկել են այն եզրակացության, որ սա 1930-ական թվականներից ի վեր տնտեսության անկման հետևանքների ճնշմանն ուղղված ամենաարդյունավետ միջոցներից է: «Մենք պարզապես պետք է օգտագործենք առկա համակարգերը, որպեսզի հնարավորինս արագ գումար փոխանցենք աշխատող մարդկանց և նրանց ընտանիքներին»,- հայտարարել է հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը:

12953 | 0
Facebook