Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դասղեկներին հավելավճար տալու օրինագծի քննարկումը հետաձգվեց

15:30, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
Դասղեկներին հավելավճար տալու օրինագծի քննարկումը հետաձգվեց

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի մարտի 18-ի նիստում հայտարարեց, որ 2 ամսով հետաձգվում է իր օրենսդրական նախաձեռնությունը:

Պատգամավորն առաջարկում էր «Հանրակրթության մասին» օրենքով հստակ սահմանել «դասարանի ղեկավար» հասկացությունը և ամրագրել դասղեկության համար բյուջեի միջոցներից հավելավճար տալու պահանջը: Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեմ արտահայտվեց դրան: Ըստ նրա՝ դա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի դպրոցների համար: Նույն տրամաբանությամբ կարելի է հավելավճար սահմանել ուսմասվարի, գրադարանավարի համար: Նախարարն առաջարկեց դասղեկներին հավելավճար տալու աղբյուրներն այլ տեղ որոնել: Նա ասաց, որ «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ կառավարության իրավասություններից է ուսումնական հաստաությունների պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգի սահմանումը: Առաջիկայում դպրոցների ֆինանսական բանաձև են քննարկելու, և հենց այդտեղ էլ պետք է լուծում գտնել: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Միքայել Մելքումյանը համաձայնեց՝ միևնույն ժամանակ կրկին պնդելով, որ դասղեկի աշխատանքի համար հավելավճար տալը պետք է ամրագրվի օրենքով:

4719 | 0
Facebook