Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Եվրոպայում #COVID_19 կորոնավիրուսի տարածման հավանական էպիկենտրոնը. #DerSpiegel

02:15, հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ.
Հայտնի է Եվրոպայում #COVID_19 կորոնավիրուսի տարածման հավանական էպիկենտրոնը. #DerSpiegel

Ավստրիական Իշգլ ալպիական լեռնադահուկային հանգստավայրը, հնարավոր է, որ դարձել է ամբողջ Եվրոպայում զբոսաշրջիկների վարակման էպիկենտրոնը, գրում է գերմանական Der Spiegel թերթը:

Հրապարակման համաձայն՝ բազմաթիվ ապացույցներ մատնանշում են, որ ալպիական լեռնադահուկային հանգստավայրը եղել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հնարավոր էպիկենտրոնը: Մասնավորապես, սկանդինավյան երկրներում և Գերմանիայում վարակվածներից շատերն այցելել են այս հանգստավայր: Հայտնի է նաև, որ կորոնավիրուսով հիվանդացել է Kitzloch բարի բարմենը, և շատ եվրոպացի զբոսաշրջիկներ այնտեղ են վարակվել:
     Գերմանանական թերթը գրում է, որ հանգստավայրի ճոպանուղին և բարերը շարունակել են աշխատել մինչև վերջին հանգստյան օրերը՝ չնայած վարակվածների մեծ թվին: Թերթը գրում է, որ զբոսաշրջության ոլորտի աշխատողները ցանկացել են, որքան հնարավոր է շատ օգուտ քաղել՝ չնայած մարդկանց առողջության համար առկա սպառնալիքին, իսկ տարածաշրջանի իշխանությունները անգործության են մատնվել։

13405 | 0
Facebook