Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Համացանց

«Կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի». Սերոբ Խաչատրյան

14:00, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկ Կրթության նախարարությանը

Շատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում։ Բայց կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի։ Եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որն ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված։ Այդ ամենից խուսափելու համար առաջարկում եմ հետևյալը։

Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել Կրթության նախարարությանը։ Ուսպլանի պահանջներով ստեղծել և հրապարակել մեկ համազգային դասացուցակ՝ ըստ դասարանների։ Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա և այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ն անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի և այդպես շարունակ։ Հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը և կտան տնային աշխատանքներ։ Քանի որ ծնողների մեծ մասը տանն են, ապա նրանք պետք է հետևեն ու օգնեն, որ երեխաները կատարեն առաջադրանքները։ Դպրոցների ուսուցիչներն ստեղծում են խմբեր տարբեր հարթակներում և իրենց հերթին օգնում են աշակերտներին։ Ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունեցող աշակերտների հետ կարելի է հեռախոսով աշխատել։

Հասկանում եմ, որ Հ1-ի համար դժվար կլինի օրական 12 ժամ ուղիղ եթեր կազմակերպելը, բայց, հանուն երեխաների կրթության իրավունքի, կարծում եմ՝ հնարավոր է»։

| | |
5720 | 1
Facebook