Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան

12:05, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած՝ իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:

| | |
42646 | 2
Facebook