Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան սկսում է իր քաղաքացիների լայնածավալ տարհանումն աշխարհի շատ երկրներից

18:30, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
Գերմանիան սկսում է իր քաղաքացիների լայնածավալ տարհանումն աշխարհի շատ երկրներից

Գերմանիայի կառավարությունը սկսում է այլ երկրներից քաղաքացիների լայնածավալ տարհանումը։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը։

Նախարարի խոսքով՝ տասնյակ հազարավոր գերմանացիներ չեն կարողացել վերադառնալ տուն՝ չեղյալ հայտարարված թռիչքների պատճառով: Նրանցից շատերը գտնվում են օդանավակայաններում, քանի որ հյուրանոցները փակվել են:
     Միայն Եգիպտոսում, ըստ Մաասի, 35 հազար գերմանացի զբոսաշրջիկ կա, մինչև հինգ հազար մարդ՝ Մարոկկոյում:
     «Այժմ շատ զբոսաշրջիկներ գտնվում են նաև Արգենտինայում, Ֆիլիպիններում և Մալդիվներում»,- հավելել է Մաասը:
     Գերմանիայի քաղաքացիների աշխարհով մեկ տարհանման համար Գերմանիան վարձակալում է չարտերային չվերթներ տարբեր ավիաընկերություններից, այդ թվում Lufthansa-ի միջոցով:
     Այս նպատակների համար հատկացվել է 50 միլիոն եվրո: Գերմանացիների հետ միասին, նրանց ընտանիքների անդամները, ովքեր Գերմանիայի քաղաքացի չեն, տարհանվելու են, նշել է Մաասը:
     Եթե ինքնաթիռներում ազատ տեղ լինի, ապա ԵՄ այլ քաղաքացիներ նույնպես կտեղափոխվեն Գերմանիա:

9617 | 0
Facebook