Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարությունը՝ հեռավար ուսուցման վերաբերյալ

22:55, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
Նախարարությունը՝ հեռավար ուսուցման վերաբերյալ

ԿԳՄՍՆ-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի' ուսուցիչներ, հեռավար ուսուցման փորձ ունեցող մասնագետներ ու կազմակերպություններ,

*Հեռավար ուսուցման հնարավությունները մեկտեղելու, ուսուցիչների ու աշակերտների համար դրանցից օգտվելն ավելի դյուրին դարձնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հեռավար ուսուցման ձեր մշակած կամ հաջողությամբ կիրառած միջոցներն ու հարթակները` հակիրճ բովանդակությամբ և նկարագրությամբ ուղարկել ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջին` heravar.armedu.am` heravar@ktak.am հասցեով:

*Հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, heravar@ktak.am»:

7760 | 0
Facebook