Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

22:45, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները:
     ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը: ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:
     Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:
     ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները:

| | |
3994 | 0
Facebook