Թուրքիայում Քոնյա քաղաքում բախում է տեղի ունեցել կարանտինից փախուստի դիմողներ քաղաքացիների և ոստիկանության միջև: Այս մասին տեղեկանում ենք Haberler.com-ից։
Ուխտագնացությունից վերադարձած քաղաքացիները մեկուսացված են եղել ուսանողական հանրակացարանում: Սակայն որոշ ժամանակ անց նրանք, չհարմարվելով պահման պայմաններին, որոշել են դուրս գալ այնտեղից և հանդիպելով ոստիկանների ու հատուկջոկատայինների դիմադրությանը՝ ընդհարվել են նրանց հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայում Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար քաղաքացիները, հնարավոր է, դատապարտվեն 2 ամսից 1 տարի ժամանակահատվածով ազատազրկման։