Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում #COVID-19-ի դեմ ութ պատվաստանյութ է մշակվում. #ТАСС

23:40, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
Չինաստանում #COVID-19-ի դեմ ութ պատվաստանյութ է մշակվում. #ТАСС

Չինաստանում գիտնականները մշակել են ութ պատվաստանյութ՝ COVID-19-ի դեմ, որոնցից որոշներն արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը կենդանիների վրա փորձարկումների ժամանակ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Լաբորատոր կենդանիների հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ցին Չուանին: «Ներկայում բժշկական գիտությունների ակադեմիան գնահատում է ութ պատվաստանյութի արդյունավետությունը: Դրանցից մի քանիսի արդյունավետության գնահատման ուղղությամբ աշխատանքներն արդեն հաջողությամբ ավարտված են»,-նշել է Չուանը։

Ըստ գիտնականի՝ թեստերն իրականացվել են տրանսգեն մկների և մակակա կապիկների վրա: Ներկայում կատարվում է պատվաստանյութի օգտագործման և դրանց անվտանգության հնարավոր կողմնակի ազդեցությունների գնահատման ուղղությամբ:

11024 | 0
Facebook