Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախօրեին աշխարհում կորոնավիրուսով վարակման 13.903 նոր դեպք է հաստատվել․ ԱՀԿ

12:55, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
Նախօրեին աշխարհում կորոնավիրուսով վարակման 13.903 նոր դեպք է հաստատվել․ ԱՀԿ

Նախօրդ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման13.903 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:

Ամբողջ աշխարհում վարակների թիվը, ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր կազմել է 167.511 մարդ:

Ավելին, կորոնավիրուսի գրեթե բոլոր նոր դեպքերը՝ 13.874-ը գրանցվել են Չինաստանի սահմաններից դուրս: Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում գրանցվել է ընդամենը 29 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 848 մարդ, իսկ 14 մարդ՝ Չինաստանում:

ԱՀԿ-ն հայտնում է, որ Չինաստանից դուրս վարակների և մահացությունների թիվը գերազանցել է նույն ցուցանիշը Չինաստանում։

8453 | 0
Facebook