Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում բորսաները փլուզվել են Թրամփի հայտարարությունից հետո

10:20, երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ.
ԱՄՆ-ում բորսաները փլուզվել են Թրամփի հայտարարությունից հետո

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում տնտեսության անկմանը, հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա՝ ֆոնդային բորսաներում վերջին իրադարձություններից հետո, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է։
     «Դե, դա կարող է պատահել: Բայց մենք իրավիճակը քննարկում ենք ոչ թե ռեցեսիայի տեսանկյունից, այլ վիրուսի դեմ պայքարի: Երբ մենք հաղթահարենք այն, ապա կլինի անհավատալի մեծ պահանջարկ թե՛ ֆոնդային բորսայում, թե՛ տնտեսության մեջ: Երբ այն ավարտվի, կարծում եմ, կտեսնենք անհավատալի աճ»,- նշել է Թրամփը:

Մարտի 16-ին ԱՄՆ ֆոնդային բորսաներում տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում երրորդ անկումը: Առևտրի հենց սկզբում անհրաժեշտ եղավ դադարեցնել սակարկությունները Նյու Յորքի բորսայում, քանի որ ամերիկյան հինգ հարյուր խոշորագույն ընկերությունների S&P 500 ինդեքսը նվազեց 8%-ով: Սակարկությունների վերսկսումից հետո անկումը շարունակվեց, բայց օրվա կեսին շատ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը բարձրացավ: Այնուամենայնիվ, սակարկությունների փակման արդյունքում գերակշռում էր անկումը, և S&P 500-ը փակվեց ավելի քան 11% անկումով, իսկ Dow Jones-ը` գրեթե 13%:

11950 | 0
Facebook